Էջի վերնագիր՝ Ի՞նչ է ինտեգրման համայնքային կառավարումը (Kommunales Integrationsmanagement)
Ինտեգրման համայնքային կառավարումը (կրճատ՝ KIM) համայնքների խորհրդատվական և տեղեկատվական կենտրոն է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասում։ KIM-ն աջակցում է արտասահմանից եկած և Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայում հաստատվել ցանկացող մարդկանց։ Ինտեգրման բազմաթիվ առաջարկներ կան։ KIM-ում կստանաք դրանց ընդհանուր նկարագրությունը։ Այստեղ տեղեկությունները համախմբվում են, և ինտեգրման վերաբերյալ կարևոր հարցերին տրվում են պատասխաններ:
Ի՞նչ եմ ստանում ես KIM-ից
Ի՞նչ է KIM-ի գործավարական բաժինը (KIM-Case Management)
Ձեր առավելությունները ինտեգրման համայնքային կառավարումից
1. Համակարգման կետ ձեր հարցերի համար․
Բազմաթիվ առանձին հանդիպումների և տարբեր մարմինների ու գերատեսչությունների տարբեր պատասխանատուների փոխարեն KIM-ն առաջարկում է ձեզ համակարգման մեկ վայր ինտեգրման գործընթացի բոլոր թեմաների վերաբերյալ։ Այս կողմնորոշումը խնայում է ձեր ժամանակն ու ջանքերը։
2. Անհատական խորհրդատվություն․
Դիմեք KIM-ին և ծանոթացեք KIM-ի գործավարական բաժնի ձեր անձնական պատասխանատուի հետ, որը կուղեկցի ձեզ ինտեգրման ամբողջ գործընթացի ժամանակ։ Այդպես ձեր ընտանեկան և կյանքի իրավիճակն առաջնային պլանում է։ KIM-ի գործավարական բաժնի ձեր պատասխանատուն ձեզ հետ միասին գտնում է լուծումներ, որոնցում հաշվի են առնված ձեր ներուժը, ռեսուրսները և դժվարությունները։
3. Հնարավորություններ ձեր քաղաքում․
KIM-ի միջոցով դուք հասանելիություն եք ունենում լեզվի ուսուցման դասընթացներին, անշարժ գույքի շուկային, կրթության հնարավորություններին և մշակութային առաջարկներին։ Այդպես կարող եք նոր կապեր ստեղծել և շուտով զգալ ձեզ տանը Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայում։